Վեյկ Ան Զեեում մեկնարկած գերմրցաշարում Լևոն Արոնյանն երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տոնել Ֆաբիո Կարուանայի նկատմամբ: Առաջինում հայ գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Բացի հիշյալ շախմատիստներից, մրցաշարում հանդես են գալիս Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Լեյնիեր Դոմինգեսը, Լոեկ վան Վելին, Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Ռիչարդ Ռապորտը, Ուեսլի Սոն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ